Բարի գալուստ «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կայք։
Մեր հիմնադրամն աշխատում է նախադպրոցական, դպրոցական, բուհական կրթության ոլորտներում, զբաղվում է ծնողների, ուսուցիչների, մանկավարժների և ոլորտի այլ մասնագետների վերապատրաստմամբ։ Հիմնադրամն իր գործունեությամբ նպաստում է Հայաստանում բաց, ժողովրդավարական հասարակության կայացմանը, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա իր ողջ ներուժը դրսևորելու հնարավորություն։
Մենք համագործակցում ենք նույն գաղափարներն ու սկզբունքները դավանող պետական ու հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ։ Կազմակերպությունը «Քայլ առ քայլ միջազգային ընկերակցության (ISSA-International Step by Step Assosiation) և «Քննադատական մտածողությունը կարդալու ու գրելու միջոցով միջազգային կոնսորցիումի» (RWCT IC- Reading and Writing for Critical Thinking International Consorcium) անդամ է և համագործակցում է տարբեր երկրների իր գործընկերների ու համախոհների հետ։
Մենք բաց ու թափանցիկ ենք աշխատում և պատրաստ ենք համագործակցության նաև ձեզ հետ։
Գրքեր