«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
   
Նորություններ

Ս.թ. սեպտեմբերի 19-ին, Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր և Մարց գյուղերում տեղի ունեցավ վաղ մանկության կրթական ծառայությունների կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին պաշտոնատար անձիք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակից
Գործընկերներ

 

Մենք Facebook-ում

Գնահատման գործիքներ տարրական դասարաններում գրաճանաչության արդյունավետ դասավանդման նպատակով


«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» միջազգային կոնսորցիումի (RWCT IC) հետ համատեղ 2012-2014 թվականներին իրականացրել է «Գնահատման գործիքներ տարրական դասարաններում գրաճանաչության արդյունավետ դասավանդման նպատակով» ծրագիրը, որը ֆինանսավորվել է USAID-ի՝ «Բոլոր երեխաները կարդում են» գլոբալ ծրագրի շրջանակներում:

 

Ծրագրի նպատակն էր՝ մշակել և փորձարկել ընթերցանության գնահատման գործիքներ, որոնք կօգտագործվեն տարրական դպրոցի ուսուցիչների կողմից իրենց դասարաններում հայերենով ընթերցանությունն ավելի հմտորեն և արդյունավետ դասավանդելու համար:

 

Ծրագիրը նպաստել է հետևյալ խնդիրների լուծմանը.


ա) մշակվել և փորձարկվել են գնահատման գործիքներ՝ երեխաների գրաճանաչության կարողությունները և կարդալու մակարդակն ավելի ճշգրիտ գնահատելու համար,
բ) մշակվել և փորձարկվել են դժվար կարդացող աշակերտների համար կրկնուսուցման ընթացակարգեր, որոնք հիմնված են գնահատման արդյունքում ձեռք բերված հավաստի տեղեկատվության վրա,
գ) բացահայտումներն ու գնահատման գործիքները տարածելու և դրանք Հայաստանում տարրական կրթության հարցերով զբաղվող անձանց և կազմակերպություններին տրամադրելու նպատակով հրատարակվել են ձեռնարկներ։


Ծրագրին մասնակցել է դպրոցի տարբեր մազերի տարրական դպրոցների 25 ուսուցիչ, որոնք վերապատրաստումների միջոցով ծանոթացել են գնահատման գործիքների միջազգային փորձին, մշակել են գնահատման գործիքների հայերեն տարբերակները, կիրառել դրանք իրենց դպրոցներում և վերլուծել արդյունքները: Ծրագրի մասնակիցները սովորել են նաև կրկնուսուցման կազմակերպման ընթացակարգեր և դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ` աշակերտներին օգնելու համար:


Ծրագրի արդյունքում հրատարակված ձեռնարկները ոչ միայն ներկայացնում են ստեղծված գնահատման գործիքները, այլև սովորեցնում են, թե ինչպես

կազմակերպել ուսուցումը ամբողջ դասարանում, ինչպես նաև կրկնուսուցման խմբերում այն երեխաների հետ, որոնց կարդալու հմտությունները տվյալ դասարանի մակարդակից ցածր են: Ծրագրի բացահայտումներն ու արդյունքները ներկայացվել են շահագրգիռ մարմիններին (մասնավորապես` ԿԳ նախարարություն, ԿԱԻ, մանկավարժական համալսարաններ և քոլեջներ):

Ծրագրի ընթացքում մշակված ընթերցանության գնահատման և դասավանդման նյութերը կարող են օգտագործվել` դառնալով Հայաստանում տարրական դպրոցի ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերի մի մասը:

 

Հիմնադրամը կարող է  կրթական հաստատությունների, այլ կազմակերպությունների ցանկությամբ կազմակերպել ու անցկացնել վերապատրաստման դասընթացներ։

 

Ցանկացողները կարող են դիմել «Քայլ առ քայլ» ԲՀ գրասենյակ։








Մեր գործընկերները