«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
   
Նորություններ

Ամեն ինչ սկսվեց մի պարզ, բայց հեղափոխական գաղափարից. օգտագործել հեռուստատեսությունը՝ օգնելու ոչ նպաստավոր պայմաններում ապրող երեխաներին սովորել, որպեսզի նրանք կարողանային նախապատրաստվել դպրոցին նույնքան լավ, որքան իրենց առավել բարենպաստ պայմաններում
Գործընկերներ

 

Մենք Facebook-ում

Մենթորական ծրագիր


Տարիներ շարունակ վաղ մանկության զարգացման ծրագրերով հանրապետության նախադպրոցական հաստատություններում և տարրական դպրոցներում աշխատելու ընթացքում մեր առջև ծառացավ «Քայլ առ քայլ» ուսուցիչներին շարունակաբար օգնելու, աջակցելու և ծրագրի շարունակականությունն ապահովելու խնդիրը։

 

Ինչպե՞ս կարող են վերապատրաստողները և մենթորներն օգնել ուսուցիչներին ներդնել ուսուցչի չափորոշիչները: Ի՞նչ արդյունավետ մեխանիզմներ կան ուսուցչի աշխատանքը բարելավելու, նրա մասնագիտական որակները բարձրացնելու, ուսուցչի աշխատանքի ընթացքում ծագած խնդիրների լուծումները գտնելու համար: Այս և նման հարցերի պատասխանները գտնելու համար «Քայլ առ քայլ» ԲՀ նախաձեռնեց մենթորական ծրագիրը:

 

Ծրագրի նպատակն է մենթորների միջոցով աջակցել  զարգացման տարբեր մակարդակների վրա գտնվող ուսուցիչներին բարձրացնելու իրենց մասնագիտական որակը։ Այդ աջակցությունն իրականացվում է խորհրդատվության, դիտարկումների, հետադարձ կապի և ուղղորդված ինքնավերլուծության հատուկ գործընթացի միջոցով:

 

Մենթորական աշխատանքը որակի բարձրացմանը նպաստող կազմակերպված մի մոտեցում է, որն ուղղված է դասարաններում կամ խմբասենյակներում «Քայլ առ քայլ»-ի ուսուցիչների չափորոշիչների կիրառմանը։

 

Գործընթացը հիմնված է հետևյալ բաղադրիչների վրա.

 

1. «Քայլ առ քայլ»-ի ուսուցիչների չափորոշիչները

 

Սա այն հիմքն է, որի վրա կառուցվում է որակի բարձրացման գործընթացը: Չափորոշիչները ներկայացնում են այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են՝ ուսուցչի գործունեության բոլոր ոլորտների պահանջները բավարարելու համար: Մեր չափորոշիչներում այդ ոլորտները յոթն են, որոնք ընդհանուր գծերով ներկայացնում են «Քայլ առ քայլ»-ի հիմնադրույթները, փիլիսոփայությունը և դրան համահունչ համակարգում են արդյունավետ, ամբողջական ուսումնական ծրագիրը:

 

Ծրագրում ներկայացվում են ուսուցիչների չափորոշիչների հետևյալ ոլորտները.

 

  • Հաղորդակցում
  • Ընտանիք և համայնք
  • Ներառում, բազմազնություն և ժողովրդավարական արժեքներ
  • Գնահատում և պլանավորում
  • Ուսումնական ռազմավարություններ
  • Ուսումնական միջավայր
  • Մասնագիտական զարգացում

 

2. «Քայլ առ քայլի» ուսումնական ձեռնարկները

 

«Քայլ առ քայլի» ձեռնարկները չափորոշիչների իրականացման և որակի բարձրացման միջոցներ են։ Դրանք ուսուցիչներին առաջարկում են այնպիսի ուսումնական ռազմավարություններ, որոնք երեխայակենտրոն են և խթանում են համագործակցային ուսումնառությունը:

 

Այդ ռազմավարությունները կիրառվում են ցանկացած ոլորտի ուսումնական նյութը ներկայացնելու ընթացքում:

 

Նյութի մատուցումն ու յուրացումն առավելագույնս արդյունավետ են այն դեպքում, երբ սովորողները բազմազան եղանակներով փորձում են կիրառել իրենց նոր գիտելիքները:

 

Հենց այդ նպատակով էլ «Քայլ առ քայլի» ձեռնարկներն այնպես են մշակված, որ աշակերտներն  ակտիվորեն ներգրավվեն ուսումնական գործընթացում, ոչ թե ժամանակի մեծ մասն անցկացնեն պասիվ ունկնդիրների դերում:

 

Ձեռնարկներում  ներկայացված մեթոդների ու հնարների կիրառման մեջ հմտանալով՝  ուսուցիչներն ի վիճակի են լինում արդյունավետ ներդնելու դրանք տարբեր թեմատիկ ոլորտներում և հարմարեցնելու իրենց աշակերտների կարիքներին:  Դա խթանում է աշակերտների ակտիվությունը և բարձրացնում ուսուցման և ուսումնառության որակը:

 

«Քայլ առ քայլի» ձեռնարկներում ներառված են ուսուցման և ուսումնառության աշակերտակենտրոն բազմաթիվ միջոցներ և մեթոդներ, ինչպիսիք են.

 

  • համագործակցային ուսումնառություն,
  • արդյունավետ ընթերցանության ուսուցում,
  • գրելու գործընթացի արդյունավետ ուսուցում,
  • թեմատիկ ուսուցում,
  • խնդիրների լուծման և հարցումների վրա հիմնված ուսումնական մեթոդներ։

 

3.Մասնագիտական զարգացմանը նպաստող մենթորական մոտեցում

 

Մենթորական աշխատանքն օգնում է ուսուցիչներին ըմբռնելու ուսուցչի չափորոշիչները և նպաստում է դրանց ներդրմանն ամենօրյա ուսումնական գործընթացում:

 

Մենթորական մոտեցման հիմքում ընկած է մեծահասակների կրթության հիմնարար սկզբունքը.  ուսումնառությունը, կարողությունների,  հմտությունների և արժեքների ձևավորումն ընթանում են հաջորդական փուլերով, որոնց ընթացքում էլ տեղի է ունենում սովորողների նոր մտածելակերպի ձևավորումը:

 

Նոր հմտություններ սովորող ուսուցիչներն անցնում են մի շարք փուլերով՝ շարժվելով դիտարկումներից դեպի օրինակների ցուցադրումն ու ուղղորդվող փորձը, և վերջապես դեպի ուսուցման նոր մեթոդների ինքնուրույն կիրառումը:

 

Մենթորությունը մի մոտեցում է, որ նպաստում է մանկավարժների մասնագիտական համայնքի ձևավորմանը: Այն ծառայում է որպես փոխադարձ կոլեգիալ կապ՝  մասնագիտական աճ ապահովելով  ներգրավված կողմերի` սկսնակ ուսուցչի և մենթորի համար:

 

Սա երկարատև պարտավորություն պահանջող գործընթաց է, որի համար փոխադարձ նպատակներ են հաստատվում: Այս մոտեցման շարժիչ ուժը համագործակցությունը և փոխադարձ հաջողությունն են:  Ուժեղ կողմերի վրա հիմնված մենթորական մոտեցումը նորարարական քայլ է և նախնական գիտելիքների որոշակի պաշար է ենթադրում:

 

Ծրագիրը կարող է կրթական հաստատությունների և այլ կազմակերպությունների ցանկությամբ անցկացնել «Մենթորական ծրագրով» վերապատրաստման դասընթացներ։

 

Ցանկացողները կարող են դիմել «Քայլ առ քայլ» ԲՀ գրասենյակ։








Մեր գործընկերները