– Մեր Տեսլականը
Բաց, ժողովրդավարական հասարակություն, որտեղ յուրաքանչյուր երեխայի տրված է ողջ ներուժը դրսևորելու հնարավորություն։
– Մեր Առաքելությունը
«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը նպաստում է որակյալ կրթությանը` երեխայակենտրոն մոտեցմամբ:
- Մեր համոզմունքները
- յուրաքանչյուր երեխա եզակի է և ունի իր սեփական ուսումնական կարիքները,
- ծնողներն իրենց երեխաների գլխավոր ուսուցիչներն են,
- աշխարհի նկատմամբ հետաքրքրասիրությունը մեր աշակերտների բնատուր հատկանիշն է, նրանք կարող են մտածել ու խոսել լուրջ հարցերի մասին և ստեղծագործական մտքեր արտահայտել,
- երեխայի զարգացման գործում շատ կարևոր է խոհուն ուսուցիչների դերը, որոնք խրախուսում են երեխաների հարցասիրությունը և նպաստում են աշակերտների արդյունավետ մտածողության հմտությունների ձևավորմանը,
- շեշտը պետք է դնել այնպիսի ուսումնական գործունեության վրա, որն օգնում է աշակերտներին բնականորեն ներգրավելու քննարկումների, համագործակցային և հետազոտական գործունեության մեջ, որի ընթացքում ձևավորվում է նրանց քննադատական մտածողությունը,
- մարդկանց մտածողության կերպը սերտորեն առնչվում է ժողովրդավարական քաղաքացիության հետ: