«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
   
Նորություններ

Ս.թ. սեպտեմբերի 19-ին, Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր և Մարց գյուղերում տեղի ունեցավ վաղ մանկության կրթական ծառայությունների կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին պաշտոնատար անձիք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակից
Գործընկերներ

 

Մենք Facebook-ում

Ով ենք մենք


«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իր իր գործունեությունը սկսել է Բաց հասարակության Ինստիտուտի (ԲՀԻ) օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կազմում, ապա առանձնացել որպես ինքնուրույն հասարակական կազմակերպություն: Հիմնադրամը ստեղծվել է 2000 թ. հոկտեմբերին:

 

Կազմակերպությունն իր գործունեությամբ նպաստում է կրթական բարեփոխումներին, որոնց նպատակն ավելի բաց, հանդուրժող և ժողովրդավարական հասարակություն ստեղծելն է։ Հասարակություն, որտեղ երեխաները ոչ միայն որակյալ կրթության իրավունք ունեն, այլև այն հավասարապես հասանելի ու մատչելի է բոլորին: «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը նպաստում է նաև Հայաստանի կրթական համակարգում երեխայակենտրոն մոտեցումների ներդրման և ամրապնդման գործին՝ ամուր հիմք ստեղծելով ժողովրդավարական արժեքների, ազատության և մարդու իրավունքների կայացման համար: Հիմնադրամն առաջարկում և կիրառում է երեխայակենտրոն կրթական տեխնոլոգիաներ և ռազմավարություններ, ուսուցման անհատական և սովորողակենտրոն մոտեցումներ: Հիմնադրամն իրականացնում է նաև դասընթացներ ուսուցիչների, մանկավարժական համալսարանների, քոլեջների և վերապատրաստման հաստատությունների անձնակազմի, ուսանողների, դպրոցների կառավարման խորհուրդների և ծնողների համար։ Իր գործունեությամբ հիմնադրամը նպաստում է նաև խթանող ուսումնական միջավայրի ստեղծմանը՝ ապահովելով կրթական նյութեր, մեթոդական ուղեցույցներ, մասնագիտական և մանկական գրականություն:

 

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամն առաջարկում է հավասար կրթական հնարավորություններ ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների և հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար, խթանում է ընտանիքների ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև համայնքի ներգրավումը կրթական հաստատությունների գործունեության մեջ, խրախուսում է կրթական ծրագրերի հետագա զարգացմանն ուղղված հետազոտությունները:

 

Իր ստեղծման օրվանից «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը հաջողությամբ իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր՝ համագործակցելով պետական և հասարակական, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:








Մեր գործընկերները