«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
   
Նորություններ

Ամեն ինչ սկսվեց մի պարզ, բայց հեղափոխական գաղափարից. օգտագործել հեռուստատեսությունը՝ օգնելու ոչ նպաստավոր պայմաններում ապրող երեխաներին սովորել, որպեսզի նրանք կարողանային նախապատրաստվել դպրոցին նույնքան լավ, որքան իրենց առավել բարենպաստ պայմաններում
Գործընկերներ

 

Մենք Facebook-ում

Քաղաքացիական կրթություն


«Քայլ առ քայլ»  բարեգործական հիմնադրամը մշակել է քաղաքացիական կրթության դասընթաց, որը նպաստում է երկրում իրականացվող կրթական բարեփոխումներին, ինչպես նաև դպրոցներում ժողովրդավարական մշակույթի ստեղծման նպատակով օժանդակում աշակերտական ինքնավարության մարմինների ձևավորմանն ու ուսուցմանը։

Ծրագրի նպատակն է՝ օգնել մանկավարժներին բարենպաստ պայմաններ ստեղծելու ժողովրդավարական արժեքների զարգացման համար՝ դպրոցներում աշակերտական խորհուրդների հիմնադրման և երիտասարդների շրջանում ղեկավարման հմտությունների ձևավորման ու զարգացման միջոցով:

 

Ծրագիրը խթանում է աշակերտների, ուսուցիչների և համայնքների միջև սերտ փոխհարաբերությունները, ինչի արդյունքում ստեղծվում է ամուր և վստահելի գործընկերություն՝ ուղղված երիտասարդների քաղաքացիական և ակադեմիական կարողությունների բարելավմանը:

 

Ծրագրին մասնակցությունն օգնում է աշակերտներին դառնալ ավելի ինքնուրույն, սովորել ընտրություն կատարել, պատասխանատվություն ստանձնել ինչպես իրենց անձնական կյանքի, այնպես էլ դպրոցի ու համայնքի համար, դառնալ ակտիվ քաղաքացիներ:

 

Այս դասընթացի շրջանակներում «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը մշակել ու թարգմանել է նաև մի շարք նյութեր, այդ թվում՝ ուսումնական մոդուլ, ուսումնական ծրագիր, ձեռնարկ ուսուցիչների համար, որոնք հնարավորություն են տալիս մանկավարժներին անցկացնել քաղաքացիական կրթության դասընթացներ իրենց դասարաններում:

 

Հիմնադրամը կարող է  կրթական հաստատությունների, այլ կազմակերպությունների ցանկությամբ կազմակերպել ու անցկացնել «Քաղաքացիական կրթություն» ծրագրով վերապատրաստման դասընթացներ։

 

Ցանկացողները կարող են դիմել «Քայլ առ քայլ» ԲՀ գրասենյակ։

 







Մեր գործընկերները