- նպաստել նախադպրոցական, դպրոցական, բուհական ոլորտներում ուսուցիչների, մանկավարժների և ոլորտի այլ մասնագետների վերապատրաստման ծրագրերի բարեփոխումներին
- կազմակերպել վերապատրաստումներ, որոնց նպատակը մեր հանրապետության հեռավոր շրջաններում երեխայակենտրոն ուսուցման մոտեցումների ներդրումն է
- զարգացնել տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների և դպրոցի վարչական աշխատողների կարողությունները՝ կրթական համակարգի կառավարման օղակների ժողովրդավարացմանը նպաստելու համար
- վերազինել մանկավարժական համալսարանների և քոլեջների պրոֆեսորադասախոսական կազմն և ուսանողներին վաղ մանկության վերաբերյալ նոր գիտելիքներով, ծանոթացնել ժամանակակից նորարարական մոտեցումներին և նպաստել ուսումնական գործընթացի արդիականացմանը:
- մշակել մեխանիզմներ որակյալ կրթության իրականացումն ապահովելու համար
- մենթորական օժանդակություն ցուցաբերել ուսուցիչներին
- օժանդակել ներառական դասարանների ստեղծմանը՝ հատուկ կարիքներով երեխաներին հանրակրթական կրթօջախներում ներգավելու համար
- ստեղծել նորարար ուսումնական հաստատությունների և մանկավարժների ցանց, որը կարող է դառնալ կրթական համակարգի փոփոխությունների ակտիվ կրողն ու տարածողը
- վերահսկել ծրագրերի իրականացման որակը մանկապարտեզներում և դպրոցներում` հիմնվելով հստակ չափորոշիչների վրա
- մշակել և իրականացնել ծրագրեր ընտանիքների համար՝ ծնողավարման հմտությունները բարելավելու նպատակով
- նպաստել անապահով համայնքներում այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների ստեղծմանը
- ստեղծել և տպագրել գրականություն երեխաների, ուսուցիչների/մանկավարժների և ծնողների համար
Նորություններ
«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը արդեն երկրորդ տարին Հայաստանում ներկայացնում է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի կողմից հրատարակվող «Վաղ մանկության կրթության խնդիրները» միջազգային հանդեսը։
Գործընկերներ
Մենք Facebook-ում