«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
   
Նորություններ

Ի պատասխան համավարակի հարուցած մարտահրավերների՝ մի շարք միջազգային կազմակերպություններ հանդես են եկել «Ինչո՞ւ է անհրաժեշտ առաջնահերթություն տալ վաղ մանկությանը» հարցին առնչվող իրենց դիրքորոշման մասին հայտարարությամբ։
Գործընկերներ

 

Մենք Facebook-ում


Նոր ձեռնարկների շնորհանդես

Նոր ձեռնարկների շնորհանդես

2015 թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ «Ընթերցանության կարողությունների ձևավորում տարրական դասարաններում` հիմնված հավաստի գնահատման վրա» դասավանդման և գնահատման ձեռնարկների շնորհանդեսը:

Ձեռնարկները ստեղծվել էին «Գնահատման գործիքներ տարրական դասարաններում գրաճանաչության արդյունավետ դասավանդման համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է «Քայլ առ քայլ» ԲՀ-ը՝ «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» (ՔՄԶԿԳՄ) միջազգային կոնսորցիումի հետ համատեղ։ Ծրագիրը, որը ֆինանսավորվել էր USAID-ի կողմից, իրագործվել է 2012-2014 թթ. Երևանի և Հայաստանի մի շարք մարզերի դպրոցներում։

 

Ծրագրի ընթացքում.

  • մշակվել են երեխաների ընթերցանության կարողությունների առավել ճշգրիտ գնահատման գործիքներ,
  • ծրագրի մասնակից ուսուցիչների կողմից դրանք փորձարկվել են դասարաններում, ինչի արդյունքների հիման վրա գործիքները վերամշակվել են,
  • գնահատման արդյունքների վրա հիմնված դասավանդման մեթոդներն ու մոտեցումները փորձարկվել ու տեղայնացվել են,
  • մշակվել ու փորձարկվել են երեխաների թիրախային խմբերի հետ աշխատանքի և կրկնուսուցման մեխանիզմներ։

Ծրագրի արդյունքում ԱՄՆ փորձագետների և Հայաստանի տարրական դպրոցի մասնագետների սերտ համագործակցությամբ մշակվել է  երկու ձեռնարկ՝

  • Գնահատման ձեռնարկ, որի նպատակն է տարրական դասարանների ուսուցիչներին ներկայացնել երեխաների գրաճանաչության, ընթերցանության կարողությունների գնահատման գործիքները և դրանց կիրառման կարգը։
  • Դասավանդման ձեռնարկ, որի նպատակն է ներկայացնել այն մեթոդներն ու հնարները, որոնք կարող են օգնել բոլոր երեխաներին հաջողությամբ կարդալ սովորել, նույնիսկ նրանց, ովքեր դժվարությամբ են սովորում։

Ձեռնարկները փորձարկվել են տարրական դասարաններում դասվանդող ուսուցիչների կողմից ՀՀ տարբեր մարզերի մի շարք դպրոցներում:

Ընթերցանության գնահատման և դասավանդման առաջարկվող ձեռնարկները կարող են օգտա­գործվել Հայաստանի կրթական համակարգում՝ օգնելու համար տարրական դպրոցի երեխա­նե­րի ընթերցելու կարողությունների զարգացմանը, ինչպես նաև  տարրական դպրոցի ուսուցիչ­նե­րի պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերի արդիականացմանը:


  
Մեր գործընկերները