«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
   
Նորություններ

Հիսուն տարի անց «Սեզամի փողոց» հաղորդաշարը հասանելի է 150 երկրների երեխաների, ովքեր այդ դասերի միջոցով ոչ միայն սովորում են ճանաչել տառերն ու թվերը, այլ նաև իրենց զարգացման համար կարևոր սոցիալ-հուզական հմտություններ են ձեռք բերում: «Սեզամի փողոցը» դարձել է աշխարհի ոչ պաշտոնական ամենամեծ մանկավարժը:
Գործընկերներ

 

Մենք Facebook-ում


Բժշկի և ուսուցչի մասնագիտություններն ամենակարևորն են

Բժշկի և ուսուցչի մասնագիտություններն ամենակարևորն են

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները 2015թ. դեկտեմբերի 23-ին հյուրընկալվել էին ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետում։ Առիթը «Քայլ առ քայլ»-ի կազմակերպած սեմինարին մասնակցած սկզբնական կրթության ֆակուլտետի 33 ուսանողներին վկայականների հանձնումն էր:

Սեմինարը կազմակերպվել էր հիմնադրամի  և ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետի համատեղ որոշմամբ՝ որպես ուսանողների հետ տարվող փորձնական ծրագրի առաջին քայլ:
Հիմնադրամն ընդլայնում է  համագործակցությունըՀՊՄՀ-ի՝ հանրապետության  մանկավարժական մայր բուհի հետ՝ մանկավարժներից բացի վերապատրաստման թիրախ ընտրելով նաև ապագա մանկավարժներին՝ մագիստրոսներին։

Առաջին հաջող փորձից հետո համագործակցությունը շարունակելու համար նախատեսվում են քննարկումներ շահագրգիռ կողմերի միջև։ Անհրաժեշտ է վերհանել ֆակուլտետի, մասնավորապես՝ ապագա մանկավարժների կրթական կարիքները, որպեսզի դրանց համապատասխան ուղենշվեն գործընկերության ուղղությունները։

«Բժշկի և ուսուցչի մասնագիտություններն ինձ համար ամենակարևորն են. առաջինին վստահում ենք մեր կյանքը, երկրորդին՝ երեխաներին, իսկ նրանցից ավելի թանկ բան  չկա աշխարհում»,- ասաց հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ծառուկյանը։

«Քայլ առ քայլ» ԲՀ ծրագրերն օգնում են ներկա և ապագա մանկավարժներին՝ նպտակային, արդյունավետու հետևողականորեն աշխատել իրենց վստահված երեխաների հետ։

Հանդիպման վերջում ՀՊՄՀ սկսզբնական կրթության ֆակուլտետը հիմնադրամին շնորհակալագիր տվեց՝ հետևյալ մակագրությամբ. «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամին՝ վաղ տարիքի երեխաների զարգացմանն ուկրթությանն առնչվող նոր, ժամանակակից մոտեցումների մշակման ու տարածման գործում անգնահատելի ներդրման, սկզբնական կրթության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների համար տարաբնույթ վերապատրաստումների կազմակերպման, ինչպես նաև՝ ֆակուլտետի հետ արդյունավետ համագործակցության համար»։


  
Մեր գործընկերները