«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
   
Նորություններ

Հիսուն տարի անց «Սեզամի փողոց» հաղորդաշարը հասանելի է 150 երկրների երեխաների, ովքեր այդ դասերի միջոցով ոչ միայն սովորում են ճանաչել տառերն ու թվերը, այլ նաև իրենց զարգացման համար կարևոր սոցիալ-հուզական հմտություններ են ձեռք բերում: «Սեզամի փողոցը» դարձել է աշխարհի ոչ պաշտոնական ամենամեծ մանկավարժը:
Գործընկերներ

 

Մենք Facebook-ում


Դասընթացներ Նռնաձոր և Ալվանք սահմանամերձ գյուղերում

Նռնաձորը և Ալվանքը Մեղրու տարածաշրջանի ամենահեռավոր սահմանամերձ գյուղերն են: Նախկինում դրանք մանկապարտեզ չունեին, և երեխաների կյանքը շատ տխուր էր ու միապաղաղ: 2015թ.  ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսական աջակցությամբ  Նռնաձորում և Ալվանքում բացվեցին նախադպրոցական կրթական ծառայություններ 3-6 տարեկան երեխաների համար, ինչը մեծապես փոխեց երեխաների կյանքը և օգնեց նրանց կրթադաստիարակչական խնդիրների լուծմանը:

 

 

Արդեն երկրորդ տարին է, ինչ նշված գյուղերում “Քայլ առ քայլ” Բարեգործական հիմնադրամի միջոցներով 0-3 տարեկան երեխաների ծնողների համար իրականացվում են դասընթացներ՝ նպատակաուղղված ծնողավարման գիտելիքների և հմտությունների բարելավմանը: Ս.թ. ապրիլին “Քայլ առ քայլն” անցկացրեց հերթական սեմինարը ծնողների համար, որին մասնակցում էին նաև ընտանիքի այլ անդամներ: Սեմինարի մասնակիցները ծանոթացան նաև ծրագրի շրջանակներում հատկացվող հետաքրքիր, 0-3 տարեկանների զարգացմանը նպաստող բազմաբնույթ ուսումնախաղային նյութերին և գրականությանը: 


  
Մեր գործընկերները