«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
   
Նորություններ

Ս.թ. սեպտեմբերի 19-ին, Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր և Մարց գյուղերում տեղի ունեցավ վաղ մանկության կրթական ծառայությունների կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին պաշտոնատար անձիք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակից
Գործընկերներ

 

Մենք Facebook-ում


Ընթերցանության կարողությունների ձևավորում տարրական դասարաններում`հիմնված հավաստի գնահատման վրա

Ընթերցանության կարողությունների ձևավորում տարրական դասարաններում`հիմնված հավաստի գնահատման վրա

 

 

Ձեռնարկների մշակումն ու տպագրությունն իրականացվել է «Բոլոր երեխաները կարդում են» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի (USAID) ֆինանսական աջակցությամբ:

 

Ծրագրի շրջանակներում հայ մանկավարժներն ու փորձագետները մշակել են երեխաների ընթերցանության կարողությունների առավել ճշգրիտ գնահատման գործիքներ, փորձարկել են իրենց դասարաններում, ապա վերամշակել դրանք։ Փորձարկել ու տեղայնացրել են նաև այդ գնահատման արդյունքների վրա հիմնված դասավանդման մեթոդներ, մոտեցումներ, ինչպես նաև երեխաների թիրախային խմբերի հետ աշխատանքի և կրկնուսուցման մեխանիզմներ։

 

Ծրագրի արդյունքում կազմված երկու ձեռնարկ՝գնահատման և դասավանդման համար։

 

Ծրագրի աշխատանքներին մասնակցելու, աշխատանքային խմբին բարձրակարգ փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու և մասնագիտական խորհուրդների համար մեր երախտագիտությունն ենք հայտնում ծրագրի փորձագետներին՝ Չարլզ Թեմփլին (ԱՄՆ, Հոբարթ – Վիլյամ Սմիթ համալասրանի պրոֆեսոր) և Սառա Անն Բիչին (ԱՄՆ, Օկլահոմայի համալսարանի պրոֆեսոր)։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև ծրագրի հայաստանյան փորձագետ Գայանե Թերզյանին (Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ)։


  
Մեր գործընկերները