«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
   
Նորություններ

Հիսուն տարի անց «Սեզամի փողոց» հաղորդաշարը հասանելի է 150 երկրների երեխաների, ովքեր այդ դասերի միջոցով ոչ միայն սովորում են ճանաչել տառերն ու թվերը, այլ նաև իրենց զարգացման համար կարևոր սոցիալ-հուզական հմտություններ են ձեռք բերում: «Սեզամի փողոցը» դարձել է աշխարհի ոչ պաշտոնական ամենամեծ մանկավարժը:
Գործընկերներ

 

Մենք Facebook-ում


Մուշն ուզում է կորչել, Ռուզաննա Բաղդասարյան

Մուշն ուզում է կորչել

Ռուզաննա Բաղդասարյան

 

Մուշի համար շատ վատ օր էր: Քույրը` Արփին, բարկացել էր Մոխրոտիկի պաստառի վրա բեղեր նկարելու և դաջվածքներ անելու համար: Մայրիկը հանդիմանել էր կրտսեր եղբորը` Հովնանին, արթնացնելու համար:

 

Դրա համար էլ Մուշը մտել էր պահարանի մեջ: Պահարանում մութ էր, այդ պատճառով Մուշը դուռը մի քիչ բացեց: §Հենց որ բոլորը քնեն, ես բաճկոնս կհագնեմ ու կգնամ` կկորչեմ¦, -որոշեց նա: Պահարանի դռան ճեղքից Մուշը տեսավ իր փափուկ անկողինը, հետո տեսավ քրոջն ու նրան հյուր եկած ընկերուհիներին, որոնք ծիծաղում էին Մոխրոտիկի պաստառի առաջ կանգնած… Հանկարծ պահարանի դուռը ճռռալով բացվեց և երևաց Հովնանի թմբլիկ թաթիկը: Նա չորեքթաթ մոտեցավ Մուշին և համբուրեց նրան:  Հիմա ի՞նչ անի Մուշը: 


  
Մեր գործընկերները