«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
   
Նորություններ

Հիսուն տարի անց «Սեզամի փողոց» հաղորդաշարը հասանելի է 150 երկրների երեխաների, ովքեր այդ դասերի միջոցով ոչ միայն սովորում են ճանաչել տառերն ու թվերը, այլ նաև իրենց զարգացման համար կարևոր սոցիալ-հուզական հմտություններ են ձեռք բերում: «Սեզամի փողոցը» դարձել է աշխարհի ոչ պաշտոնական ամենամեծ մանկավարժը:
Գործընկերներ

 

Մենք Facebook-ում


Ամենափոքրը, Հալյա Քրուկ

Ամենափոքրը

Հալյա Քրուկ

 

Շատ դժվար է ընտանիքում ամենակրտսերը, ամենափոքրը լինել: Յուրչիկի քույրը և եղբայրը շատ մեծ են նրա հետ խաղալու համար. նրանք գերադասում են ուրիշ բաներով զբաղվել: Նրա ծնողները նույնպես շատ զբաղված են: Նրա ընկերը միայն Կլապովուխ անունով փոքր շնիկն է: Յուրչիկի հայրիկը ասում է, որ մեծ լինելը նշանակում է ոչ միայն բարձրահասակ լինել, այլ նաև մեծ գործեր անել: Մեծ գործեր անելու համար պետք է խիզախ լինել: Արդյոք փոքրիկ Յուրչիկը բավականաչափ խիզա՞խ է:


  
Մեր գործընկերները