«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
   
Նորություններ

Ս.թ. սեպտեմբերի 19-ին, Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր և Մարց գյուղերում տեղի ունեցավ վաղ մանկության կրթական ծառայությունների կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին պաշտոնատար անձիք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակից
Գործընկերներ

 

Մենք Facebook-ում


Վաղ մանկության կրթական ծառայությունների կենտրոնների բացում Ահնիձոր և Մարց գյուղերում

Ս.թ.  սեպտեմբերի 19-ին, Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր և Մարց գյուղերում տեղի ունեցավ վաղ մանկության կրթական ծառայությունների կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին պաշտոնատար անձիք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակից,  Լոռու մարզպետարանից, շահագրգիռ նախարարություններից և այլ գործընկեր կազմակերպություններից:  

 

Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Լոռու մարզի Թումանյանի բազմաբնակավայր խոշորացված համայնքի, «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Համայնքների ֆինանսիստների միավորում (ՀՖՄ) կազմակերպության կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա և կյանքի է կոչվել տարածքային կառավարման և զագացման նախարարության, ՀՀ ԿԳ նախարարության, Լոռու մարզպետարանի հետ սերտ համագործակցության արդյունքում: 

 

Համայնքի 15 ներկայացուցիչներ վերապատրաստվել են «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ նախադպրոցական ծառայություններում 3-6 տարեկան երեխաների հետ աշխատելու համար:  «Քայլ առ քայլ»-ը աջակցել է ծրագրին նաև գյուղերում ծառայությունների կայացման գործում՝ այդ թվում վերանորոգում, կահավորում և ուսումնական նյութերի ու խաղալիքների տրամադրում:

 

Նախադպրոցական կենտրոնների բացմանը մասնակցում էին նորաբաց կենտրոնների սաները, նրանց ծնողները և գյուղերի բնակիչները: 

 

«Սա մեր գյուղի համար մեծ իրադարձություն է»,- ասաց ծնող Ռուզան Երանոսյանը,- «այսօր իրականացել է գյուղի բնակիչների կարևորագույն երազանքներից մեկը: Մեր երեխաների համար շատ գրավիչ  և ուսուցանող է այս միջավայրը: Նրանք անչափ երջանիկ են և շատ բան են սովորում»:


  
Մեր գործընկերները